Լրահոս

30.07.2015 10:56


Ամուսիններին սպանածն ատրճանակից կրակել էր իր քունքին

Ամուսիններին սպանածն ատրճանակից կրակել էր իր քունքին

Հուլիսի 29-ին՝ ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացուհի և հայտնել, որ Կարապետ Ուլնեցու և Բաբայան փողոցների խաչմերուկում` թիվ 30 շենքի մոտ, կրակոց է լսվել, ամուսիններն ընկած են գետնին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 18.50-ին, Կ.Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենով բազմաթիվ կրակոցներ է արձակել 1962 թ. ծնված Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ` 1971 թ. ծնված Լուսինե Մխիթարյանի վրա, որոնք ստացած հրազենային վնասվածքներից մահացել են: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարկուճ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանությունը կատարել է 1971 թ. ծնված Տիգրան Մ.-ն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը՝ ժամը 23.00-ին, Տիգրան Մ.-ին նկատել են նշված շենքի 1-ին մուտքի նկուղ տանող աստիճանահարթակում: Տիգրան Մանուկյանը, նկատելով ոստիկանության ծառայողներին, իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից կրակել է իր քունքին` փորձելով ինքնասպան լինել: «Շտապօգնության» մեքենայով նրան տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ, 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ` ատրճանակի փողում, 9 մմ տրամաչափի 1 գնդակ և նույն տրամաչափի 1 պարկուճ: Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը