Աշխարհ

30.07.2015 11:23


ՌԴ ԱԳՆ–ն կեղծավորություն է համարում ԱՄՆ–ի «անհանգստությունը»

ՌԴ ԱԳՆ–ն կեղծավորություն է համարում ԱՄՆ–ի «անհանգստությունը»

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը ակնհայտ կեղծավորություն է համարում ԱՄՆ պետքարտուղարության «խոր անհանգստությունը» Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի՝ երկրում անցանկալի կազմակերպություն ճանաչվելու կապակցությամբ։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։

«Ուրիշ որտե՞ղ, եթե ոչ Վաշինգտոնում պետք է հայտնի լինի, թե ինչ է թաքնված նման կազմակերպության խաբուսիկ անվանման տակ, որը միայն թղթի վրա է համարվում ոչ պետական, իսկ իրականում ստեղծման օրվանից գոյատևում է ԱՄՆ բյուջեի հաշվին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ–ի կարծիքով հիմնադրամի հիմնական նախագծերն ուղղված էին տարբեր միջոցներով ներքին դրության քայքայմանն այն երկրներում, որոնք փորձում են անկախ գիծ տանել՝ ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե Վաշինգտոնի թելադրանքով։

Նշվում է նաև, որ երկրում առաջվա պես գնահատվում են այն կազմակերպությունները, որոնց գործունեությունը նպաստում է ժողովրդավարության զարգացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը