Լրահոս

16.11.2009 10:33

«Լևոն Տեր–Պետրոսյանը գնահատական չի տվել իր մեծագույն փախուստին»

«Լևոն Տեր–Պետրոսյանը գնահատական չի տվել իր մեծագույն փախուստին»

-Լևոն Տեր-Պետրոսյանի ո՛չ խոսքերով, ո՛չ գործերով չեմ հետաքրքրվում, որովհետև ինքը գնահատական չի տվել իր մեծագույն փախուստին,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ նշելով, թե ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի ասածները չի լսում և չի մեկնաբանում։

-Մարդ, որն առանց ամաչելու հայտարարել է, որ ինքը հեռանում է, որովհետև որոշակի ուժեր իր վրա ճնշում են գործադրում։ Գլխավոր հրամանատարն առանց իր այդ ողորմելի արարքին բացատրություն տալու՝ հեռանալու իրավունք չունի։ Եթե այդ մարդն առանց դրան բացատրություն տալու՝ վերադառնում է ու որևէ բան է ասում, ինչ էլ ասի, ուշադրության արժանի չէ,-ընդգծել է Պարույր Հայրիկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։