Լրահոս

29.07.2015 16:21


Զինծառայողը ոչ պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար

Զինծառայողը ոչ պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար

Զինծառայողի հայրը դիմել է Օմբուդսմենին և տեղեկացրել, որ հաշվի չառնելով որդու մոտ առկա հիվանդությունը՝ բուժհետազոտությունների արդյունքների հիման վրա որդուն ճանաչել են պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով, և զորակոչել զինված ուժեր:

Օմբուդսմենը մի շարք գրություններ է ուղարկել Պաշտպանության նախարարություն, որոնց հիման վրա առողջական խնդիրներ ունեցող զինծառայողին տեղափոխել են զինվորական բուժհաստատություն՝ նյարդաբանական բաժանմունք, որտեղ կատարված հետազոտությունների արդյունքում նշանակվել է բուժում:

Արդյունքում՝ վատառողջ ժամկետային զինծառայողը բժշկական հետազոտությունների վերջնական արդյունքներով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար և ազատվել զինվորական ծառայությունից:

Օմբուդսմենի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը