Թուրքիան շարունակելու է ռազմական գործողություններն ընդդեմ PKK-ի
Թուրքիան շարունակելու է ռազմական գործողություններն ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման և Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի:
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ «TRT Haber» կայքի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Նա նշել է, թե երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ահաբեկիչները կարծել են՝ երկիրը թուլացել է, սակայն «դա այդպես չէ»:
«Թուրքիայի իշխանությունները պատրաստ են ցանկացած սադրանքի պատասխան տալ: Մենք պատրաստ ենք համաժամանակյա գործողություն իրականացնել ոչ թե 3, այլ, եթե հարկ լինի, 33 ահաբեկչական խմբավորման դեմ»,-ասել է Դավութօղլուն: