Փաստաբան. «Փորձում են Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատելու ձևեր գտնել»
Սյունիքի մարզպետ ՍուրիկԽաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող ԱրաԲուդաղյանի փաստաբան ՀայկԱլումյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված ՏիգրանԽաչատրյանին ազատելու ձևեր են փորձում գտնել նրա հարազատները:
–Տեղի ունեցածն իրենցընտանիքիառօրյանէ, առօրյայիհերթականդրսևորումը։ Եվ փորձէկատարվելիրենցդուրս հանելայդպատմությունից, բայց այսանգամդեպքըկոծկելչիստացվում,-ասել է Ալումյանը:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործին, փաստաբանը նշել է, որ քննությունն անհասկանալի պատճառներով և արհեստականորեն հետաձգվել է մինչև օգոստոսի կես։
–Թերևս այն պատճառով, որ այդ ժամանակ մարդիկ մեկնում են արձակուրդ, և բոլորի ուշադրությունն այլ խնդիրների վրա է: Կարծում եմ, որ պատրաստվում են այդօրերինհերթական անարդար որոշումը կայացնել, և ուզում են, որ հնարավորինս անարձագանք մնա դա,-նշել է Հ.Ալումյանը:
Փաստաբան. «Փորձում են Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատելու ձևեր գտնել»
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված Տիգրան Խաչատրյանին ազատելու ձևեր են փորձում գտնել նրա հարազատները:
–Տեղի ունեցածն իրենց ընտանիքի առօրյան է, առօրյայի հերթական դրսևորումը։ Եվ փորձ է կատարվել իրենց դուրս հանել այդ պատմությունից, բայց այս անգամ դեպքը կոծկել չի ստացվում,-ասել է Ալումյանը:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործին, փաստաբանը նշել է, որ քննությունն անհասկանալի պատճառներով և արհեստականորեն հետաձգվել է մինչև օգոստոսի կես։
–Թերևս այն պատճառով, որ այդ ժամանակ մարդիկ մեկնում են արձակուրդ, և բոլորի ուշադրությունն այլ խնդիրների վրա է: Կարծում եմ, որ պատրաստվում են այդ օրերին հերթական անարդար որոշումը կայացնել, և ուզում են, որ հնարավորինս անարձագանք մնա դա,-նշել է Հ.Ալումյանը:
7or.am