Սան Ֆրանցիսկոն այնպես կներկեն, որ այլևս չմիզեն պատերին (լուսանկար)
ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի իշխանությունները որոշել են լուրջ պայքար մղել այն մարդկանց դեմ, ովքեր միզում են պատերի վրա: Այդ նպատակով հանրային աշխատանքների վարչությունը փորձարկում է նոր՝ մեզը վանող ներկ։ Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի»-ն:
«Մենք ցանկանում ենք, որ մյուս անգամ հասարակական վայրում միզելուց առաջ մարդիկ երկու անգամ մտածեն: Մենք շատ զանգեր ենք ստանում այն մարդկանցից, ովքեր խնդրում են ներկել իրենց տան կամ թաղամասի տների պատերը», - հայտնել է վարչության ներկայացուցիչ Ռեյչել Գորդոնը:
Նշվում է, որ ներկա դրությամբ ներկվել է ընդամենը 9 պատ քաղաքի այն մասերում, որտեղ գտնվում են սրճարանները, կամ բնակվում են անօթևանները: Հատուկ ներկով պատված պատերի վրա անգլերենով, իսպաներենով և չինարենով գրառումներ են կախել, որոնցով կոչ է արվում զսպել ցանկությունը, և միզելու համար ավելի համապատասխան վայր ընտրել:
Գորդոնի խոսքերով՝ քաղաքի բյուջեի համար ավելի էժան է մեկ անգամ ներկել պատերը հատուկ ներկով, քան անընդհատ աշխատողներին ուղարկել պատերը լվանալու համար: Նա նաև նշել է, որ Սան Ֆրանցիսկոյի իշխանություններն աշխատում են հնարավորինս ավելացնել հանրային զուգարանների թիվը։

7or.am