Աշխարհ

29.07.2015 14:10


Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը թողնում է պաշտոնը

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը թողնում է պաշտոնը

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը հուլիսի վերջին կթողնի պաշտոնը:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»-ը հայտնում է, որ թուրքական «Kanal7» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավելի վաղ սպասվում էր, որ Օզելը պաշտոնից կհեռանա օգոստոսի վերջին: Նշվում է, որ Թուրքիայի ԳՇ պետի պաշտոնը թողնելու պատճառն առողջական խնդիրներն են:

Հեռուստաալիքի տվյալներով` Թուրքիայի ԳՇ նոր ղեկավար կարող է նշանակվել ցամաքային զորքերի 63-ամյա հրամանատար Հուլուսի Աքարը, ով այդ ռազմական ստորաբաժանումը ղեկավարում է 2013 թվականից:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը