Լրահոս

30.07.2015 00:10


Առաջիկա օրերին խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից

Առաջիկա օրերին խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից
Ուշադրությո՛ւն
Հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-3-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում. հատկապես հովտային գոտիներում ապասվում են բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հանրապետության տարածքում
Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում
Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հուլիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 41.50C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.50C (1996 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 27.30C

Այս խորագրի վերջին նյութերը