Աշխարհ

29.07.2015 21:05


Գաղութից փախած հանցագործը դեր էր ստանձնել սարսափ ֆիլմում (լուսանկարներ)

Գաղութից փախած հանցագործը դեր էր ստանձնել սարսափ ֆիլմում (լուսանկարներ)

ԱՄՆ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել գաղութից փախուստի դիմած բանկերի կողոպտիչ Ջեյսոն Սթենջին այն բանից հետո, երբ սարսափ ֆիլմից նրա մասնակցությամբ կադրերը հայտնվել են Վաշինգտոն նահանգի թերթերից մեկում:

«The News Tribune»-ի փոխանցմամբ՝ հանցագործը որոշել է փորձել իր ուժերը դերասանական ոլորտում՝ նկարահանվելով «Մարլա Մեյ» սարսափ կինոնկարում: Սթենջի գործընկերները հայտարարել են, որ ոչինչ չգիտեին հանցագործի անցյալի մասին. ավելին՝ նրանք տղամարդուն նկարագրել են որպես շատ հաճելի անձնավորություն:

Ձերբակալությունից հետո ոստիկանները թույլատրել են Սթենջին հանձնել իր կոստյումը գործընկերներին, իսկ նրա մասնակցությամբ բոլոր տեսարանները նորից են նկարահանել:

Նշվում է, որ «Մարլա Մեյ» սարսափ կինոնկարն էկրաններին կհայտնվի 2016թ.:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը