Աշխարհ

29.07.2015 19:10


Ռուսաստանցին ողջ է մնացել սպիտակ արջերի մեջ՝ լողացող սառցաշերտի վրա (լուսանկար, տեսանյութ)

Ռուսաստանցին ողջ է մնացել սպիտակ արջերի մեջ՝ լողացող սառցաշերտի վրա (լուսանկար, տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Կանադայում: Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, երկրի առափնյա անվտանգությունը փրկել է ռուսաստանցի ճանապարհորդ Սերգեյ Անանովին, ով, շրջապատված սպիտակ արջերով, 2 օր անցկացրել է Դևիսյան նեղուցում գտնվող լողացող սառցաշերտի վրա:

Աղբյուրը հայտնում է, որ նման վտանգավոր իրավիճակում Անանովը հայտնվել է ուղղաթիռի կործանման պատճառով:

«Մենք որոնողական աշխատանքներ էինք իրականացնում՝ հույս ունենալով, որ ճանապարհորդը ողջ և առողջ է: Եվ ամբողջությամբ կենտրոնացել էինք աշխատանքի վրա: Տուժածին հաջողվել է վայրէջք կատարել, դուրս գալ ուղղաթիռից և հասնել անվտանգ վայր», - պատմել է փրկարարական գործողությունների ղեկավար Ջոն Նյուտոնը:

Թեթև ուղղաթիռով իր շուրջերկրյա ճանապարհորդությունն Անանովը սկսել էր հունիսի 13-ին: Սկզբից ամեն ինչ լավ էր ընթանում, սակայն Գրենլանդիայի մոտակայքում ուղղաթիռի գոտիներից մեկը պոկվել է, որի պատռճառով ուղղաթիռն այլևս չի կարողացել թռչել հորիզանական վիճակում:

Արտակարգ վայրէջքի հետևանքով ուղղաթիռը 30 վարկյանով հայտնվել է ջրի տակ, և Անանովը ստիպված է եղել գրեթե կիսամերկ լողալ մինչև մոտակա սառցաշերտը:

«Ես գիտեի, որ ստիպված կլինեմ պայքարել կյանքիս համար: Ես նաև հասկանում էի, որ փրկարարական ծառայությունը ճանապարհին է, սակայն օգնությանը դեռ պետք էր սպասել: Ես 3 հյուր ունեի՝ 3 սպիտակ արջ: Նրանց հետ ստիպված եղա պայքարել ոչ այնքան ֆիզիկապես, որքան հոգեպես: Անհրաժեշտ էր վախեցնել նրանց, և ինձ դա հաջողվեց: Երբ նրանք սկսեցին փախչել, ես վազեցի նրանց հետևից», - պատմել է Անանովը, ով ստիպված է եղել պայքարել նաև ցրտի դեմ։ Ճանապարհորդը պատմել է, որ ցրտի պատճառով ուժերը կամաց-կամաց լքում էին նրան, բացի այդ, նրա շուրջ խիտ մառախուղ էր, և տղամարդը գրեթե կորցրել էր հույսը, որ իրեն կգտնեն: Սակայն որոշ ժամանակ անց ուժեղ քամի է սկսվել, և մառախուղը փոքր–ինչ ցրվել է: Հենց այդ ժամանակ էլ Անանովը որոշել է վառել իր վերջին ֆայերը, որի շնորհիվ էլ փրկարարներին հաջողվել է գտնել նրան:


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը