Լրահոս

16.11.2009 09:10

Պաղեստինցիները մտադիր են խնդրել ՄԱԿ-ին ճանաչել իրենց անկախությունը

Պաղեստինցիները մտադիր են խնդրել ՄԱԿ-ին ճանաչել իրենց անկախությունը

Պաղեստինը մտադիր է ՄԱԿ-ում բարձրացնել իր անկախության ճանաչման հարցը։ ՄԱԿ-ին միակողմանի դիմելը, պաղեստինցիները հիմնավորում են խաղաղ բանակցությունների դադարեցմամբ։ Իր հերթին Իսրայելը կտրուկ արձագանքել է միջազգային ատյաններում Պաղեստինի ինքնավարության անկախության ճանաչման մտադրությանը։ Պաշտոնական Երուսաղեմը հայտարարել է, որ պաղեստինյան պետության ստեղծման հարցը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքերով, Պաղեստինի կողմից ձեռնարկվող նման միակողմանի քայլերը կարող են զրոյի հավասարեցնել Մերձավոր Արևևլքում խաղաղության հաստատման գործում ձեռք բերված վերջին բոլոր պայմանավորվածությունները։ Սակայն պաղեստինյան իշխանությունները հայտարարում են, որ հենց խաղաղ բանակցությունների վերսկսման հարցում  որևէ առաջընթացի ակնկալման բացակայությունը ստիպում է նրանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել ճանաչել Պաղեստինի ինքնավարությունը որպես անկախ պետություն։

Ըստ «BBC»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։