Լրահոս

29.07.2015 13:25


Երևան-Սևան ավտոճանապարհին շղթայական ավտովթար է տեղի ունեցել

Երևան-Սևան ավտոճանապարհին շղթայական ավտովթար է տեղի ունեցել

Հուլիսի 29-ին՝ ժամը 06.21-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. մաքրման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 30 ՏՏ 063 (վարորդ` 1967 թ. ծնված Ռ. Ն.), «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35 TՏ 337 (վարորդ` 1970 թ. ծնված Շ. Ք.) և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 24 ՕU 645 պետհամարանիշներով (վարորդ` 1990 թ. ծնված Դ. Կ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի բեռը թափվել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն դժվարանցանելի:

Ժամը 09.21-ին տեղեկություն է ստացվել, որ «Սևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 58-րդ կմ-ին մաքրել են թափված ձմերուկները, իսկ հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը