Լրահոս

29.07.2015 12:50


Մեղավոր է ճանաչվել գողության մեղադրանքով

Մեղավոր է ճանաչվել գողության մեղադրանքով

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 28-ին՝ ժամը 17.50-ին, «Սասունցի Դավիթ» կայարանի մոտից ՔՀԳՎ բերման է ենթարկվել Սևանի բաժնի կողմից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թ. մարտի 31-ի դատավճռով նշանակված պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող, 1982 թ. ծնված, նախկինում դատված Արգամ Գ.-ն: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը