Լրահոս

29.07.2015 21:32


Կամավոր հանձնել են զենք-զինամթերք

Կամավոր հանձնել են զենք-զինամթերք

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 28-ին, ժամը 18.10-ին, 1984 թ. ծնված Արման Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 18 Ե» տիպի 16 տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և 7,62 մմ տրամաչափի 24 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին:

***

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 14.10-ին, 1982 թ. ծնված Դավիթ Ա.-ն կամավոր հանձնել է կոռոզիայի ենթարկված 16 տրամաչափի մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն հայտնաբերել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան տանիքը վերանորոգելու ժամանակ, և որ այն պատկանել է հանգուցյալ պապին:

Այս խորագրի վերջին նյութերը