Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատունը ամփոփել է կիսամյակը
Ֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան հայտարարատուների մոտ 70 տոկոսը գործունեություն է ծավալում ԵԱՏՄ անդամ երկրներում: Մաքսատան պետ Սուրեն Ղազարյանի հավաստմամբ` 2015 թվականից միությանն անդամակցությամբ` բավականին պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման և ներմուծման ամբողջ գործընթացը. «ԵԱՏՄ դրոշմանիշերը չեն հսկվում, հաշվառվում և ոչ մի մաքսային ռեժիմով չեն ձևակերպվում Հայաստանի մաքսային մարմինների կողմից»: Սակայն ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր ցամաքային սահմանի բացակայությամբ պայմանավորված` մաքսատան ղեկավարի տեղեկացմամբ` ապրանքների տեղափոխման դեպքում հայտարարատուները Ռուսաստանից «Վերին Լարս» անցակետով դեպի Հայաստան տեղափոխվող ապրանքների համար պետք է ունենան տարանցման հայտարարագիր, և ստուգեն դրանում «մաքսային միության ապրանք» կարգավիճակի առկայությունը, որպեսզի ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգեր չկիրառվեն: Պայմանավորված մասնագիտացված մաքսատանը բնորոշ առանձնահատկություններով՝ կառույցում էապես բարձրացվել է մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի հասցվել շփումը մաքսավորի հետ՝ չթուլացնելով հսկողությունը: «Թեպետ ձևակերպումների ընթացքում մաքսավորը գրեթե չի առնչվում հայտարարատուի հետ, սակայն, ըստ, անհրաժեշտության արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կարող են պարզաբանում ստանալ մաքսատան աշխատակիցներից. յուրաքանչյուր հարց մանրամասն քննարկվում է և անմիջապես լուծում ստանում: Իսկ անցումը ԵԱՏՄ պահանջներին սահուն կազմակերպելու համար մաքսատունն ակտիվ իրազեկում է հայտարարատուներին նոր ընթացակարգերի մասին»,-ընդգծել է Սուրեն Ղազարյանը: Մաքսատան հայտարարատուները փաստում են, որ միությանն անդամակցությամբ` առավել պարզեցված ընթացակարգերով բարենպաստ պայմաններ են ստեղծվել բիզնեսի համար: 2015 թվականի հունվար-հունիս ամիսների ցուցանիշով ենթաակցիզային ապրանքներից գերակշռում են ոգելից խմիչքների ներմուծումն ու արտահանումը: Սուրեն Ղազարյանը փաստում է, որ ակցիզային մաքսատունը կիսամյակն ամփոփում է էական աճով. «Մաքսատան մուտքերն ավելացել են` 2014թ.-ի առաջին կեսի համեմատ, և դա առանց Մաքսային միության երկրներից ներկրվող այնպիսի ապրանքների, ինչպիսին են բենզինը, ոգելից խմիչքը, ծխախոտը»: ԵԱՏՄ երկրներիցներմուծվող ենթաակցիզային ապրանքների մաքսային հսկողություն և ձևակերպումներ չեն իրականացվում, քանի որ այդ ապրանքների վճարներն արդեն հարկային մարմինն է գանձում՝ ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում:
ՀՀ ՖՆ տեղեկատվությանևհասարակայնությանհետկապերիբաժին
Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատունը ամփոփել է կիսամյակը
Ֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան հայտարարատուների մոտ 70 տոկոսը գործունեություն է ծավալում ԵԱՏՄ անդամ երկրներում: Մաքսատան պետ Սուրեն Ղազարյանի հավաստմամբ` 2015 թվականից միությանն անդամակցությամբ` բավականին պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման և ներմուծման ամբողջ գործընթացը. «ԵԱՏՄ դրոշմանիշերը չեն հսկվում, հաշվառվում և ոչ մի մաքսային ռեժիմով չեն ձևակերպվում Հայաստանի մաքսային մարմինների կողմից»: Սակայն ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր ցամաքային սահմանի բացակայությամբ պայմանավորված` մաքսատան ղեկավարի տեղեկացմամբ` ապրանքների տեղափոխման դեպքում հայտարարատուները Ռուսաստանից «Վերին Լարս» անցակետով դեպի Հայաստան տեղափոխվող ապրանքների համար պետք է ունենան տարանցման հայտարարագիր, և ստուգեն դրանում «մաքսային միության ապրանք» կարգավիճակի առկայությունը, որպեսզի ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգեր չկիրառվեն: Պայմանավորված մասնագիտացված մաքսատանը բնորոշ առանձնահատկություններով՝ կառույցում էապես բարձրացվել է մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի հասցվել շփումը մաքսավորի հետ՝ չթուլացնելով հսկողությունը: «Թեպետ ձևակերպումների ընթացքում մաքսավորը գրեթե չի առնչվում հայտարարատուի հետ, սակայն, ըստ, անհրաժեշտության արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կարող են պարզաբանում ստանալ մաքսատան աշխատակիցներից. յուրաքանչյուր հարց մանրամասն քննարկվում է և անմիջապես լուծում ստանում: Իսկ անցումը ԵԱՏՄ պահանջներին սահուն կազմակերպելու համար մաքսատունն ակտիվ իրազեկում է հայտարարատուներին նոր ընթացակարգերի մասին»,-ընդգծել է Սուրեն Ղազարյանը: Մաքսատան հայտարարատուները փաստում են, որ միությանն անդամակցությամբ` առավել պարզեցված ընթացակարգերով բարենպաստ պայմաններ են ստեղծվել բիզնեսի համար: 2015 թվականի հունվար-հունիս ամիսների ցուցանիշով ենթաակցիզային ապրանքներից գերակշռում են ոգելից խմիչքների ներմուծումն ու արտահանումը: Սուրեն Ղազարյանը փաստում է, որ ակցիզային մաքսատունը կիսամյակն ամփոփում է էական աճով. «Մաքսատան մուտքերն ավելացել են` 2014թ.-ի առաջին կեսի համեմատ, և դա առանց Մաքսային միության երկրներից ներկրվող այնպիսի ապրանքների, ինչպիսին են բենզինը, ոգելից խմիչքը, ծխախոտը»: ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ենթաակցիզային ապրանքների մաքսային հսկողություն և ձևակերպումներ չեն իրականացվում, քանի որ այդ ապրանքների վճարներն արդեն հարկային մարմինն է գանձում՝ ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին