Աշխարհ

29.07.2015 11:17


Անկարան և ԻՊ-ն համագործակցում են. ԱՄՆ–ը փաստեր ունի

Անկարան և ԻՊ-ն համագործակցում են. ԱՄՆ–ը փաստեր ունի

Թուրքական «BirGun» պարբերականին տված հարցազրույցում բրիտանական «The Guardian» թերթի թղթակից Մարտին Չուլովն ասել է, որ Թուրքիան և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորությունը կապի մեջ են, և այդ մասին ԱՄՆ–ը փաստեր ունի։

Չուլովը նշել է, որ Անկարան և ԻՊ–ն համագործակցում են նավթի վաճառքի հարցերում։

Դրա վերաբերյալ «The Guardian»–ի թղթակիցը հոդված է հրապարակել՝ գրելով, որ 2013թ. ԱՄՆ-ն ԻՊ-ի նավթի ապօրինի վաճառքի պատասխանատուի՝ Աբու Սայյաֆի դեմ իրականացրած գործողության ժամանակ բազմաթիվ փաստեր է ձեռք բերել։ Դրանցով նաև ապացուցվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղյակ է ԻՊ-ից անօրինական ճանապարհով նավթ գնելու մասին, և որ 2012-ից սկսած՝ թուրք սահմանապահներն աչք են փակել Ասադի դեմ կռվելու համար Սիրիա զինված խմբերի անցնելու վրա։

Չուլովը հավելել է, որ ԱՄՆ-ն այդ փաստերը չի հրապարակում՝ դրանք Թուրքիայի դեմ որպես հաղթաթուղթ օգտագործելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը