Աշխարհ

29.07.2015 12:37


Քլինթոնը սերը համարում է կյանքի ամենակարևոր մասը

Քլինթոնը սերը համարում է կյանքի ամենակարևոր մասը

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կարծում է, որ սերը կյանքի ամենակարևոր մասն է։ «NBC»–ի փոխանցմամբ՝ այդպես է Քլինթոնը պատասխանել մի փոքրիկ տղայի հարցի։

«Ինչ հիանալի հարց է։ Կյանքի ամենակարևոր մասը սերն է։ Այն նաև կյանքի ամենաբարդ մասն է»,–ասել է Քլինթոնը։

Տղան նրան հարցրել էր՝ ո՞րն է կյանքում ամենակարևորը՝ կրթությո՞ւնը, առողջության պահպանո՞ւմը, թե՞ ինչ–որ այլ բան։

Ավելի վաղ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր ասել, որ կյանքի իմաստը սերն է։ Նմանատիպ հայտարարություն էր արել նաև ՌԴ նախորդ նախագահ Դմիտրի Մեդվեդևը. 2009թ. նա ասել էր, որ մարդու կյանքի ամենակարևոր արժեքներից մեկը սերն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը