Ադրբեջանն Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարել Ստերլիգովի նկատմամբ
Ադրբեջանը ռուս գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և որպես խափանման միջոց ընտրել կալանքը՝ «ապօրինի կերպով» Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։
«Ադրբեջանի ՆԳՆ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն իրականացնում է քննչական և օպերատիվ–հետախուզական անհրաժեշտ աշխատանքներ Գերման Ստերլիգովին գտնելու և հետաքննության մեջ ներգրավելու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի դատախազությունը գործ է հարուցել ռուս գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ 2քրեական հոդվածով։ Ձեռնարկատիրոջը մեղադրում են «երկրի դեմ ուղղված բացահայտ կոչերի և պետական սահմանն ապօրինի հատելու համար»։
Ադրբեջանն Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարել Ստերլիգովի նկատմամբ
Ադրբեջանը ռուս գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և որպես խափանման միջոց ընտրել կալանքը՝ «ապօրինի կերպով» Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։
«Ադրբեջանի ՆԳՆ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն իրականացնում է քննչական և օպերատիվ–հետախուզական անհրաժեշտ աշխատանքներ Գերման Ստերլիգովին գտնելու և հետաքննության մեջ ներգրավելու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի դատախազությունը գործ է հարուցել ռուս գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ 2 քրեական հոդվածով։ Ձեռնարկատիրոջը մեղադրում են «երկրի դեմ ուղղված բացահայտ կոչերի և պետական սահմանն ապօրինի հատելու համար»։
7or.am