Աշխարհ

29.07.2015 09:54


Իրանն առանց վիզայի ռեժիմ է մտցրել 7 երկրի քաղաքացիների համար

Իրանն առանց վիզայի ռեժիմ է մտցրել 7 երկրի քաղաքացիների համար

Իրանը չեղարկել է մուտքի վիզային ռեժիմը յոթ երկրի քաղաքացիների համար։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «Kayhan»–ին հղումով։

«Այսուհետև Թուրքիայից, Լիբանանից, Ադրբեջանից, Վրաստանից, Բոլիվիայից, Եգիպտոսից և Սիրիայից ժամանած զբոսաշրջիկներն Իրանում կարող են զբոսնել առանց վիզայի»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշված երկրների քաղաքացիներն Իրանում կարող են գտնվել 90 օր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ որոշման նպատակը երկրում զբոսաշրջային արդյունաբերության զարգացումն է։

Բացի այդ, Իրանի իշխանությունները դիտարկում են ևս 60 երկրի քաղաքացիների համար մուտքի վիզաների չեղարկման հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը