Աշխարհ

29.07.2015 07:59


Օբամա. «Որևէ մեկը չպետք է ցմահ նախագահ լինի»

Օբամա. «Որևէ մեկը չպետք է ցմահ նախագահ լինի»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եթովպիայի մայրաքաղաք Ադիս–Աբեբա այցելության ժամանակ դատապարտել է աֆրիկյան առաջնորդներին, ովքեր հրաժարվում են վայր դնել իրենց լիազորությունները պաշտոնավարման ժամկետի ավարտին։ Այս մասին հայտնում է «France 24»–ը։

Օբաման հայտարարել է, որ «պարզապես չի հասկանում դա», բացի այդ, նմանօրինակ գործողությունները սպառնում են Աֆրիկայի ժողովրդավարական զարգացմանը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է. «Որևէ մեկը չպետք է ցմահ նախագահ լինի»,– և հավելել, որ անհամբերությամբ է սպասում իր երկրորդ ժամկետի ավարտին, քանի որ դա թույլ կտա իրեն ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ և հաճախակի այցելել Աֆրիկա։

«Երբ նախագահը փորձում է փոխել խաղի կանոնները և մնալ իշխանության ղեկին, կարող է անկայունություն և տարաձայնություններ հրահրել»,–ասել է Օբաման և որպես օրինակ բերել Բուրունդիայի նախագահ Պիեր Նկուրունզիզին, ում վերընտրությունը երրորդ ժամկետում երկրում տևական անկարգություններ հրահրեց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը