Կարծիք

28.07.2015 22:56


Գոյություն ունի մեկ քաղաքական օրակարգ

Գոյություն ունի մեկ քաղաքական օրակարգ

Այսօր գոյություն ունի միայն մեկ քաղաքական օրակարգ` սահմանադրական փոփոխություններ: Մնացած օրակարգերը (սկսած ինստիտուցիոնալ ընդդիմություն ստեղծելուց ու ավարտած քաղաքացիների մոտ քաղաքացիական անհնազանդության մշակույթ ձևավորելով) երկրորդական, երրորդական բնույթ ունեն:

Իրական ընդդիմադիր քաղաքական դաշտը, քաղաքացիական հասարակությունն ունեն մեկ խնդիր. թույլ չտալ փոխել Սահմանադրությունը, թույլ չտալ Սերժ Սարգսյանին սեփական վերարտադրության իրավական հիմքեր ստեղծել: Պետք է հատուկ ընդգծել, որ անհրաժեշտ է թույլ չտալ ոչ թե վերացական «քաղաքական համակարգի վերարտադրությունը», այլ անձամբ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը:

Եթե Սարգսյանը «ոչ»-ին պարտվի ու չկարողանա անցկացնել սահմանադրական փոփոխություններ (նորանկախ Հայաստանի պատմության մեջ արդեն եղել է դեպք, երբ սահմանադրական հանրաքվեի ժամանակ հաղթել է «ոչ»-ը. խոսքը 2003 թվականի իրադարձությունների մասին է), ապա մենք բոլորս ականատես կլինենք նրան, թե ինչպես է օր-օրի իշխանությունը գնում նրա ձեռքից և իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ նույնիսկ մինչև 2018 թվականը:

Հետևաբար, օրակարգը մեկն է` սահմանադրական փոփոխություններ: Անելիքը նույնպես մեկն է` վերածել այդ հանրաքվեն Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթացի:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը