Կարծիք

28.07.2015 22:36


Երվանդ Զախարյանը նորից խաբել է հանրությանը

Երվանդ Զախարյանը նորից խաբել է հանրությանը

Էսօր Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նորից խաբել է հանրությանը՝ խոսելով Նաիրիտ գործարանի փակման պատճառների մասին։

Նա ներկայացրել է փակումից առաջ կաուչուկի ինքնարժեքի բարձրացման եւ գների նվազման մասին թվեր եւ գործարանի փակումը կապել դրանց հետ։

«Նաիրիտը» իր աշխատողներին չէր կարողանում աշխատավարձ վճարել, եւ արդյունքում փակվեց, որովհետեւ գործարանի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հետ համաձայնության գալով, կաուչուկը էժան գնով ձեռք էր բերում գործարանից ու կրկնակի, երբեմն նաեւ եռակի գնով վերավաճառում:

Վահան Մելքոնյանի` օֆշորում հիմնադրած «Ինտերկաուչուկ» (UK) ՍՊԸ-ն տարբեր տարիներին ձեռք է բերել 10 հազար տոննա կաուչուկ:

Վահան Մելքոնյանը գործարանից կաուչուկը ձեռք է բերել տոննան 2400 դոլարով, վաճառել՝ 4100-7800 դոլարով: Նա այս գործարքից առնվազն 25 մլն դոլար է աշխատել, թե դրանից հայ եւ ռուս պաշտոնյաներին որքա՞ն է վճարել, կարող է ասել միայն ինքը` Վահան Մելքոնյանը: Իսկ ինչպես է վճարել Վահան Մելքոնյանը՝ կանխի՞կ, թե՞ այդ պաշտոնյաների՝ օֆշորում բացած բանկային հաշիվներին փոխանցումներով:

Այս բոլոր փաստերով քրեական գործ կար, այն կարճվել է, գտնվում է ոստիկանության Երեւանի քննչական վաչությունում։ Բայց այն մի օր բացվելու է։

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը