Լրահոս

28.07.2015 17:46


Պատահար Երևանում. վարորդը հիվանդանոցում մահացել է

Պատահար Երևանում. վարորդը հիվանդանոցում մահացել է

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 27-ին, ժամը 02.50-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բետոնե արգելապատնեշներին և շրջվել հարակից ձորակը: Պատահարի հետևանքով վարորդը՝ 1979 թ. ծնված Կարեն Վարդանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 05.20-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը