Իրանցուն Սևանի լճափերից մեկում փրկել են խեղդվելուց
Հուլիսի 28-ին, ժամը 11.50-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի լճափներից մեկում հերթապահություն իրականացնելիս, ջրափրկարարները «Կամբուզ» հանգստյան գոտուն հարակից տարածքում նկատել են քաղաքացիների անհանգիստ շարժումներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ՕՀ ոստ. կապիտան Խ.-ը:
Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը` տուժած 1960 թ. Ս. Ռ.-ը (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) լճից դուրս է բերվել տեղի ուժերով:
Ջրափրկարարները Ս. Ռ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում ՀՀ ԱԱԾ պատասխանատու աշխատակից Ա. Մնացականյանը և ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակից Վ. Սիմոնյանը: