«Գանձասարի» փոխանցմամբ՝ Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նախօրեին ահաբեկչական խմբավորումները Նայյալ թաղամասի մոտ հրթիռ են արձակել. կան զոհ և վիրավորներ։ Նշվում է, որ հրթիռակոծվել է նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասը. արձանագրվել են նյութական վնասներ։
Քաղաքում ջրի ու էլեկտրականության մատակարարումը փոքր–ինչ բարելավվել է։ Հոսանք լինում է օրական 6 ժամ, իսկ ջուրն արդեն շատ շրջաններում հասանելի է։ Համացանցը դեռ խափանված է։
Հալեպում հայաշատ թաղամաս է հրթիռակոծվել

7or.am