Ամենաշոգ օրերը լինելու են հուլիսի 31-ից օգոստոս-ի 4-ը
Այսօր՝ հուլիսի 28-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտարարել է, որ օգոստոսի առաջին կեսին Երևանում կդիտվի 39-40 աստիճան ջերմություն:
–Հուլիսի 31-ից սպասվում են եղանակային փոփոխություններ: Լեռնային քամիները կդադարեն, և կմոտենան հարավային անապատային տաք օդի ալիքները: Երեկոյան ժամերին քամի չի լինելու, և կունենանք մինչև 34 աստիճան ջերմություն: Ամենաշոգ օրերը լինելու են հուլիսի 31-ից օգոստոս-ի 4-ը, երբ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 40-41 աստիճան,- ասել է Գ. Սուրենյանը` հավելելով, որ դիտվելու է հարաբերական խոնավության անկում:
Բանախոսը նշել է, որ ստեղծված իրավիճակի արդյունքում բույսերի մոտ արագ ջրազրկում կնկատվի, իսկ հովտային շրջաններում 5-րդ կարգի հրդեհային իրավիճակ կստեղծվի: Այդ իսկ պատճառով Սուրենյանը քաղաքացիներին հորդորել է հնարավորինս զգույշ լինել և անգամ ծխախոտ առանց մարելու չգցել գետնին:

7or.am