Լրահոս

28.07.2015 18:41


Ծեծի է ենթարկել նախկինում 8 անգամ դատապարտվածը

Ծեծի է ենթարկել նախկինում 8 անգամ դատապարտվածը
Հուլիսի 26-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Շահեն Հ.-ն և խնդրել, որ Սասունիկ գյուղի խաչմերուկի մոտ շտապ ոստիկաններ ուղարկեն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.25-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, Ժորան ծեծի է ենթարկել 1987 թ. ծնված Շահեն Հ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ժորայի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Շահեն Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Շահեն Հ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:
Հուլիսի 27-ին, ժամը 21.30-ին, Շահեն Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ հուլիսի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սասունիկ գյուղում իր հետ վիճաբանել, ծեծի է ենթարկել և մարմնական վնասվածք է պատճառել 1973 թ. ծնված, նախկինում 8 անգամ դատապարտված Ժորա Ն.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ժորա Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը