Աշխարհ

28.07.2015 20:36


Հոգեբաններ. սոցցանցերում «ընտանեկան կարգավիճակն» ազդում է իրական հարաբերությունների վրա

Հոգեբաններ. սոցցանցերում «ընտանեկան կարգավիճակն» ազդում է իրական հարաբերությունների վրա

Ուշագրավ հետազոտություն են իրականացրել գիտնականները, որի արդյունքում պարզվել է, որ մարդկանց ակտիվությունը սոցցանցերում ազդում է նրանց ռոմանտիկ հարաբերությունների վրա։

Ինչպես տեղեկացնում է «Газета.Ru»-ն` հղում անելով «Cyberpsychology, Behavior, and Social Networking» ամսագրում հրապարակված հոդվածին, գիտնականները մի քանի ամսվա ընթացքում հետևել են զույգերի անձնական կյանքին՝ միաժամանակ վերլուծելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի նրանց էջերի պարունակությունը:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր լրացնում են «ընտանեկան կարգավիճակ» տողը, հրապարակում են համատեղ նկարները և զուգընկերոջ էջին հրապարակումներ թողնում, պահպանում են իրենց հարաբերություններն ավելի երկար, քան նրանք, ովքեր նախընտրում են թաքցնել իրենց անձնական կյանքը:

Հոդվածի հեղինակները բացատրում են այդ երևույթն այն հանգամանքով, որ համացանցում արված հայտարարություններն ազդեցություն են թողնում իրական կյանքի վրա: Այսպես, պատմելով հարաբերությունների մասին համացանցում, մարդիկ թե՛ զուգընկերոջ, թե՛ իրենց ռոմանտիկ հարաբերությունների որոշակի կերպարներ են ստեղծում, որոնք տեղափոխվում են իրական կյանք: Գիտնականների կարծիքով նման «մոդելավորումը» օգնում է պահպանել ռոմանտիկ զգացմունքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը