Աշխարհ

28.07.2015 10:47


Բոսթոնը հրաժարվել է 2024–ին Ամառային օլիմպիադա անցկացնելու գաղափարից

Բոսթոնը հրաժարվել է 2024–ին Ամառային օլիմպիադա անցկացնելու գաղափարից

Բոսթոնը հետ է կանչել իր դիմումը՝ 2014–ի Ամառային օլիմպիական խաղերն այնտեղ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին գրում է «Associated Press»–ը։

Ղեկավարները նման քայլի են գնացել Բոսթոնում կայանալիք Օլիմպիադային բնակչության ցուցաբերած ցածր աջակցության պատճառով։

Օլիմպիադան անցկացնելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 15–ն է։ «Գազետա»–ի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, այդ հարցով ԱՄՆ–ում սկսված մրցավազքից Բոսթոնին կփոխարինի Լոս Անջելեսը։

Օլիմպիական խաղերի անցկացման վայրը կորոշվի 2017թ.՝ Լիմայում (Պերու) կայանալիք Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը