Նիդեռլանդյան «Բոինգը» հազիվ է խուսափել ավիավթարից փոթորկի ժամանակ վայրէջք կատարելիս (տեսանյութ)
Ամստերդամի Սխիպխոլ օդանավայականում տեղի ունեցած սարսափելի դեպքը քիչ էր մնում՝ աղետալի ավարտ ունենար։ KLM ընկերությանը պատկանող «Բոինգ 777»–ը հրաշքով է փրկվել կործանումից, երբ վայրէջք էր կատարում ուժեղ քամու ժամանակ։ Ուղևորատար ինքնաթիռի կոշտ վայրէջքի տեսանյութը հայտնվել է համացանցում։
Ստորև ներկայացված կադրերում երևում է՝ ինչպես է «Բոինգը» սկսում տարօրինակ ձևով տատանվել ներքև իջնելիս, իսկ շասսիի հետ շփման ժամանակ հազիվ է խուսափում կողքի շուռ գալուց։ Բարեբախտաբար, օդաչուներին հաջողվել է չկորցնել կառավարումը, և ոչ ոք չի տուժել։
«Մեր ուղևորներին ոչինչ չէր սպառնում։ Օդանավակայանն ամբողջ օրն աշխատում էր ուժեղ քամու պայմաններում։ Օդաչուները գիտեին՝ ինչ է կատարվում տախտակամածից դուրս, և ամեն ինչի պատրաստ էին»,– «Independent»–ի փոխանցմամբ՝ ասել է KLM–ի մամուլի քարտուղարը։

7or.am