Կարծիք

28.07.2015 09:45


Իրավաբանական գիտությունների դոկտորն իրեն հիմարի տեղ է դրել

Իրավաբանական գիտությունների դոկտորն իրեն հիմարի տեղ է դրել

Մասնագիտական քննարկումներում մարդուն որակավորումներ տալուն ընդհանրապես դեմ եմ, բայց իրավիճակ է լինում, որ նման սկզբունք պահելը անիմաստ է դառնում:

Օրինակ՝ շատ դժվար է այլևս սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներին մասնագիտական մակարդակում արձագանքել, որովհետև այլևս արգումենտ իրենց կողմից չի հնչում, այլ հիմնականում հիմարություններ են խոսում:

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը հայտարարել է. «Քաղաքացիները հակակշիռ կդառնան խորհրդարանին»:

Մինչև հակափաստարկները հնչեցնելը պարզապես կարելի է նշել, որ իրավաբանական գիտությունների դոկտորն իրեն հիմարի տեղ է դրել:

Դանիելյանենց հանձնաժողովի կողմից առաջարկված Սահմանադրության շրջանակներում նման բան ընդհանրապես հնարավոր չի, որովհետև որևիցե մեխանիզմ չկա: Հետո, ժողովրդավարական մոդելում քաղաքացին գրեթե հակակշիռ չի եղել ու չի էլ կարող դառնալ. միակ բացառությունը Շվեյցարիան է, բայց նույնիսկ Շվեյցարիայում կուսակցություններն են հիմնական հակակշիռը, որովհետև իրենք են հիմնականում առաջարկում հարցը դնել հանրաքվեի: Իսկ Դանիելյանը հուսով եմ՝ գիտի, որ Հայաստանը Շվեյցարիան չի:

Հակակշիռ լինում են օրենսդիր ու գործադիր մարմինները կամ կուսակցությունները, որոնք օգտագործում են վերը նշված մարմինների հնարավորությունները: Պառլամենտական Անգլիայում կամ Գերմանիայում ոչ թե քաղաքացին է հակակշռում խորհրդարանին, այլ կուսակցություններն են իրար հակակշռում: Այդ մոդելներում քաղաքացին հակակշռի շատ թույլ կամ գրեթե զրոյին մոտ հնարավորություն ունի:

Քաղաքացին հակակշիռ չի լինում. քաղաքացու միակ հնարավորությունն իշխանությունը վերահսկելու ընտրություններն են: Մնացած ժամանակ քաղաքացիներն իրենց առօրյա կյանքով են ապրում, եթե քաղաքական ուժն իրեն հետընտրական փուլում նորմալ չի պահում, մյուս ընտրություններին գնում պատժում է՝ դեմ ընտրելով:

Ամենօրյա հակակշռի դերը տանում են կուսակցությունները՝ օգտագործելով օրենսդիր մարմնի ընձեռած հնարավորությունները: Նման դեր որոշակի ձևով կատարում են քաղաքացիական հասարակության ինստիտուտները, հիմնականում՝ լրատվամիջոցները, որոշ չափով՝ ավելի քիչ «watchdog» կազմակերպությունները: Գերմանիայում, Իսրայելում, Իտալիայում, որտեղի մոդելներից էլ Դանիելյանի թիմը վերցրել է նմուշներ, քաղաքացին հակակշիռ չի, ու նման մեխանիզմներն էլ շատ թույլ են: Հիմարություն ասելուց արժե մի քիչ մտածել:

Մի խոսքով, իրավագիտության դոկտորնե՛ր, սթափվե՛ք, սա փոքր երկիր է. մենք մասնագիտական քննարկումները կրկեսի վերածելու ռեսուրս չունենք։

Արմեն Գրիգորյանի ֆեսյբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը