Աշխարհ

28.07.2015 09:46


Պուտինը եվրոպացի առաջնորդներին խորհուրդ է տվել առավել ինքնուրույն լինել

Պուտինը եվրոպացի առաջնորդներին խորհուրդ է տվել առավել ինքնուրույն լինել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպացի առաջնորդներին խորհուրդ է տվել վարել առավել ինքնուրույն քաղաքականություն։

Շվեյցարական «RTS»–ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանելով Եվրոպայի հետ պատերազմելու հավանականության մասին հարցին՝ Պուտինն ասել է. «Հույս ունեմ՝ ոչ։ Բայց կուզենայի տեսնել, որ Եվրոպան ավելի շատ է ինքնուրույնություն ու ինքնիշխանություն ցուցաբերում»։

«Եթե մեր եվրոպացի գործընկերների հետ հարցեր քննարկելու համար մենք ստիպված ենք դիմել Վաշինգտոնին, դա փոքր–ինչ տարօրինակ է»,– «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ հավելել է Պուտինը։

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մաթթեո Ռենցին կոչ էր արել Եվրոպային չվիճել Ռուսաստանի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը