Մեկնաբանելով Ռ. Զոհրաբյանի հայտարարությունը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «7օր»-ին ասել է.
-ԲՀԿ-ին թուլացնելու ցանկություն տարբեր քաղաքական ուժեր կարող են ունենալ, սակայն ես պետք է հիշեցնեմ , որ մեկ կուսակցության կամ մարմնի ցանկությամբ չէ, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է հզորանալ կամ թուլանալ։ Մեր ժողովուրդն է ի վերջո որոշում և՛ կուսակցության հզորությունը, և ՛ նրա վստահության ու հեղինակության աստիճանը։ Նման մոտեցումը համարում եմ հնաոճ մտածելակերպի արդյունք։
Նա նշել է, թե ինքը կարող է փաստել, որ «Բարգավաճ Հայաստանն» այսօր վայելում է ժողովրդի լուրջ վստահությունն ու աջակցությունը։
-Ավելի վաղ ՀՀԿ-ն իր պատգամավորական տեղերը բազմապատկելու ցանկություն էր հայտնել, սա ևս ենթադրում է, որ այո՛, որևէ քաղաքական կուսակցություն Ազգային ժողովի ներկա դասավորության պայմաններում իր ձայները կարող է բազմապատկել ի հաշիվ այլ քաղաքական ուժերի, սակայն նորից եմ կրկնում՝ դա ոչ թե մեկ անձի կամ կուսակցության ցանկություն է, այլ ժողովրդի վճռելիք հարցն է,-ասել է Խ. Գալստյանը։
Խաչիկ Գալստյան. «Նման մոտեցումը համարում եմ հնաոճ մտածելակերպի արդյունք»
-Եթե մենք իսկապես փորձեինք քայլեր ձեռնարկել ԲՀԿ-ն թուլացնելու համար, ԲՀԿ-ն իսկապես կթուլանար,-ՄԱԱ-ում հրավիրված ասուլիսում ասել է ՀՀԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ նույնանուն խմբակցության անդամ Ռազմիկ Զոհրաբյանը։

7or.am