Աշխարհ

27.07.2015 17:50


Ենս Սթոլթենբերգը նախազգուշացրել է Դավութօղլուին չդադարեցնել քրդերի հետ խաղաղ գործընթացը

Ենս Սթոլթենբերգը նախազգուշացրել է Դավութօղլուին չդադարեցնել քրդերի հետ խաղաղ գործընթացը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը նախազգուշացրել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին չդադարեցնել քրդերի հետ խաղաղ գործընթացը, որին խոչընդոտում են Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերին օդային հարվածները:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` Թուրքիայի զինված ուժերն ուրբաթ օրը սկսել են հարձակումներ գործել Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի և Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերի վրա: Գործողության ընթացքում օգտագործվում են F-16 կործանիչներ, իսկ տանկերը և հրետանին կրակում են ԻՊ-ի դիրքերի վրա Թուրքիայի սահմանամերձ տարածքից:

«Բոլոր երկրներն ինքնապաշտպանության իրավունք ունեն: Թուրքիան իրավունք ունի իրեն պաշտպանել ահաբեկիչների հարձակումներից, բայց կարևոր է, որ միջոցները համաչափ լինեն, և չհանգեցնեն հակամարտության սրման»,- ասել է Սթոլթենբերգը:

Նա նշել է, որ ոչ մի ահաբեկչական գործողություն չպետք է խանգարի խաղաղ քաղաքական լուծման որոնումների ուղղությամբ տարվող ջանքերին:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը