Կարծիք

27.07.2015 16:52


Հասարակությունը դեմ է Սահմանադրական փոփոխություններին. դրա համար պետք չեն հարցումներ ու վիճակագրություն

Հասարակությունը դեմ է Սահմանադրական փոփոխություններին. դրա համար պետք չեն հարցումներ ու վիճակագրություն

Սահմանադրական փոփոխություններով, թե առանց դրա երկրի վիճակն արդեն իսկ մեղմ ասած անցել է վատի ամենամինիմալ շեմը ու գտնվում է, մեղմ ասած, անհեթեթ վիճակում: Պարզվում է՝ էս ամբողջի միակ մեղավորը Սահմանադրությունն էր՝ մասնավորապես երկրի կառավարման համակարգը: Իսկ ժողովուրդն էլ միամտաբար կարծում է, թե իշխող կուսակցությունը մի քանի տարում քանդեց ու վերացրեց նախորդ տարիների քիչ թե շատ ձեռք բերածը:
Հասարակությունը դեմ է Սահմանադրական փոփոխություններին. դրա համար պետք չեն հարցումներ ու վիճակագրություն, ուղղակի պետք է դուրս գալ փողոց ու հասկանալ, որ խնդիրը իշխանությունն է ու իր վարած քաղաքականությունը: Նույնը ասում էր նաև Ծառուկյանը մինչև վերջին իրադարձությունները: Հիմա, երբ փոխվել է իրավիճակը, Ծառուկյանի մասնակցությունը այս պրոցեսներում ևս փոխվել է, բայց նույն դաշտում մնացել են մարդիկ, ովքեր ևս իրենց ելույթներով ամեն օր դեմ էին արտահայտվում Սահմանադրական փոփոխություններին: Ծառուկյանն այժմ չկա, և հերթը նրանցն է՝ ցույց տալու իրենց տեսակետների իրավացիությունն ու կոնկրետ քայլերով թույլ չտալու այդ փոփոխությունները: Իսկ այդ քայլերից հետո շատ հարցերի պատասխաններ ուղղակի ինքն իրենց առաջ կգան:

Մինաս Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը