Լրահոս

14.11.2009 15:00

Թուրքիայի պետնախարարը կոչ է արել Ադրբեջանին հավատալ Էրդողանին

Թուրքիայի պետնախարար, Թուրքիայի ԵՄ անդամակացության շուրջ բանակցություններ վարող պատվիրակության նախագահ Էգեմեն Բաքըշը կոչ է արել Ադրբեջանին հավատալ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ «Ադրբեջանը կարող է հավատալ Թուրքիայի վարչապետի այն խոստմանը, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել է Բաքըշը՝ ավելացնելով, որ հիմնախնդիրը կարգավորելու համար պետք է շարունակել բանակացային գործընթացը։

Ըստ «Trend News»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։