Հուլիսի 26-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՏՆ ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Իզաբելլա Բ.-ն և հայտնել, որ ինչ-որ մեկը կրպակն այրեց և փախավ: Հուլիսի 26-ին, ժամը 01.20-ին, կրակը մեկուսացվել է, իսկ ժամը 01.47-ին` մարվել: Պարզվել է, որ հուլիսի 25-ին, ժամը 20.30-ից մինչև հուլիսի 26-ի ժամը 00.30-ն ընկած ժամանակահատվածում, հրկիզել են 1990 թ. ծնված Կարեն Մ.-ին պատկանող` Տաշքենդի փողոցի թիվ 1/20 հասցեում գործող ավտոդողերի վերանորոգման կրպակը: Վնասի չափը պարզվում է: Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 13.00-ին, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Առինջ գյուղից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Գ.-ին: Պարզվել է, որ հրկիզումը կատարվել է վերջինիս կողմից: Կատարվում է քննություն:
Հրկիզել է ավտոդողերի վերանորոգման կրպակը