Լրահոս

14.11.2009 14:44

Բնապահպանների համար առաջնային խնդիրն էլի մնում է Սևանի հարցը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի  նախագահ, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ազգային կոմիտեի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ վերջին ժամանակներս Սևանում դրական տեղաշարժ է գրանցվել, և ջրի մակարդակը բարձրանում է, այնուամենայնիվ, բնապահպանական առաջնային խնդիրը Հայաստանում Սևանն է։

Նա նշել է, որ ՀՀ-ի տարածքը բավական փոքր է, և հանքարդյունաբերությունն ու երկրի ընդերքի պաշարների օգտագործումը բնապահպանական մեծ վնասներ են հասցնում։

-Ասում ենք՝ զարգացնենք տուրիզմը, բայց դրա հետ մեկտեղ նոր հանքահորեր ու պոչամբարներ են ստեղծվում, դրանք ուղղակի անհամատեղելի են մեզ պես փոքր երկրի համար,-ասել է նա։

Կարինե Դանիելյանը նաև ասել է, որ իրենց կազմակերպությունն ուսումնասիրել է Երևանի, Հրազդանի և Գյումրու օդի մաքրությունը և գրանցվել է, որ Երևանում օդը միջին աղտոտվածություն ունի, Հրազդանում  և Գյումրիում՝ մի քիչ ավելի քիչ՝ կապված այնտեղի գործարանների պարբերական գործարկման հետ,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։