Ամեն տարի հուլիսի 28-ին շատ երկրներում նշվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Hepatitis Day): Այս տոնի հաստատման ամսաթիվը ամերիկացի բժիշկ, հեպատիտ B վիրուսի բացահայտող և Նոբելյան մրցանակի դափնեկիր Բարուխ Սամուել Բլումբերգի ծննդյան օրը դարձավ:
Առաջին նմանատիպ օրն անց էր կացվել 2008թ. Հեպատիտի դեմ պայքարի միջազգային միության (ալյանսի) նախաձեռնությամբ: 2011թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս ամսաթիվն անցկացրեց օրացույցի մեջ և, այդպիսով, Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը պաշտոնական կարգավիճակ ստացավ:
ԱՀԿ-ն աշխարհի տարբեր երկրների բժիշկներին խորհուրդ է տալիս այս օրը իրազեկման արշավներ անցկացնել՝ մարդկանց պատմելով հեպատիտի և դրա արդյունքում առաջացող հիվանդությունների մասին: Քիչ կարևոր չեն նաև կանխարգելիչ միջոցառումները` ախտորոշում իրականացնելը, հեպատիտ B-ի դեմ պատվաստումներ կատարելը և այլն:
Հեպատիտի վիրուսները համարվում են մարդկության առողջությանը սպառնացող հիմնական գործոններից: ԱՀԿ տվյալներով, հեպատիտն ամբողջ աշխարհում վարակել է մոտ 2 միլիարդ մարդ, այսինքն` մոլորակի վրա բնակվող ամեն երրորդ բնակչին: Որոշ երկրներում վիրուսային հեպատիտ A-ով վարակվել է բնակչության մեծ մասը, իսկ բնակչության տասներորդ մասը հեպատիտ B և C վիրուսների կրողներ են:
Հեպատիտ են անվանում լյարդի հյուսվածքների բորբոքումը: Առանձնացնում են վիրուսային հեպատիտը. այն լյարդի բջիջներում բազմանալուն ընդունակ վիրուսն է հարուցում: Տարբեր վիրուսներով հարուցված հեպատիտները տարբեր ձևերով են փոխանցվում, սակայն նրանք բոլորն էլ կարող են լյարդի սուր և քրոնիկ բորբոքում առաջացնել, որը հաճախ հանգեցնում է ցիռոզի և քաղցկեղի:
Հեպատիտից պաշտպանվել կարելի է երկու եղանակով: Առաջին հերթին կարելի է փորձել խուսափել վարակվելուց` պահպանել հիգիենա (սա կարևոր է A և E վիրուսներից պաշտպանվելու համար), պետք է զգույշ լինել արյան փոխներարկման և սեռական հարաբերությունների ժամանակ (սա կօգնի պաշտպանվել B և C վիրուսներից): Երկրորդ տարերակի դեպքում կարելի է պատվաստում կատարել: Սովորաբար, պատվաստանյութը մարդուն հուսալիորեն պաշտպանում է A և B վիրուսներով վարակվելուց:
Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է