Քաղաքական

27.07.2015 13:42


Եզդիական համայնքը սահմանադրական փոփոխությունների կարիք չի տեսնում

Եզդիական համայնքը սահմանադրական փոփոխությունների կարիք չի տեսնում

«Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ինչպես հանրությունը, այնպես էլ եզդիական համայնքը՝ որպես հանրության մի մաս, սահմանադրական փոփոխությունների կարիք չի տեսնում:

Նա հավելել է, որ այն դեպքում, եթե հանրությունը զգա այդ փոփոխությունների անհրաժեշտությունը, եզդիական համայնքը ևս կմիանա:

Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնություններին մանդատ տալու սահմանադրական փոփոխություններով ընձեռված հնարավորությանը, նա ընդգծել է.

–Առանց սահմանադրական փոփոխությունների էլ հնարավոր է այդ հարցը լուծել՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելով։

«Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանն էլ նշել է, որ ազգային փոքրամասնություննների ներկայացուցիչներն առաջին հերթին ՀՀ քաղաքացիներ են, և երկրի վիճակը բարելավվելու դեպքում իրենք էլ են դա զգալու։

–Բայց եթե բռնապետություն լինի, դա՛ էլ ենք զգալու,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը