Տնտեսական

27.07.2015 13:29


14.03 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

14.03 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից հուլիսի 20–24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.03 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 14.03 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերով կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 3.96 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից «Հայանտառ ՊՈԱԿ» անտառտնտեսության 2 մասնաճյուղերում իրականացված ստուգումների արդյունքում հաշվարկվել է 9,24 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 80.712 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 224.22 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից 2 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում, իսկ Երևանի տարածքային բաժնի հետ 1 տնտեսվարողի մոտ համատեղ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի, Կոտայքի և Արմավիրի տարածքային բաժինների կողմից 3 տնտեսվարողների մոտ համատեղ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 400 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 332.26 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Ներքին վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 90 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 60 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 52 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 1.52 մլն դրամ գումար (տարվա սկզբից 152.77 մլն դրամ):

ՀՀ բնապահպանության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը