Աշխարհ

27.07.2015 20:20


Գիտնականներ. տասնյակ մեգապոլիսներ կարող են ջրի տակ հայտնվել

Գիտնականներ. տասնյակ մեգապոլիսներ կարող են ջրի տակ հայտնվել

Մոտ 50 տարի անց տասնյակ մեգապոլիսներ կարող են հայտնվել ջրի տակ: «Вести.ру»-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները:

Ըստ մասնագետների հաշվարկների՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակը նախատեսվածից 25 տոկոսով ավելի արագ է աճում: Այսպես, օվկիանոսի մակարդակի բարձրացումը 1-2 մետրով արդեն իսկ համարվում է աղետալի, իսկ խոսքը 5 մետրի մասին է:

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի գեոէկոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Նատալյա Ռյազանովայի կարծիքով այդ 5 մետրը պետք է շատ լուրջ ազդանշան լինի այն բանի, որ բազմաթիվ բնակելի ցածրադիր տարածքներ կարող են հայտնվել ջրի տակ։

Մոդելավորման արդյունքներով՝ հեղեղումների գոտում կհայտնվեն ԱՄՆ-ի ողջ արևելյան ափը, Կանադայի հյուսիսը և Լատինական Ամերիկայի ափը, ինչպես նաև եվրոպական ամենախոշոր մեգապոլիսները և ամբողջական երկրներ։ Վտանգի տակ է նաև Ավստրալիան, որի ամենաբնակելի տարածքը կարող է նույնպես հայտնվել ջրի տակ:

Մասնագետների կարծիքով գլոբալ աղետի հետևանքով մոտ 150 մլն մարդ կհայտնվի փախստականի կարգավիճակում:

Ամերիկյան կլիմայագետ Թոմաս Կառլը հայտնել է, որ այսօր կլիմայական համակարգում այնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, որոնք գիտնականները չեն տեսել ժամանակակից աշխարհի ողջ պատմության ընթացքում:

«Ի հավելումն Երկրում ընթացող ինտենսիվ և արագ գործընթացների՝ ավելանում է նաև մթնոլորտում ջերմոցային էֆեկտի ինտենսիվ զարգացմանը նպաստող մարդու գործունեությունը», - ասել է Կառլը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը