Աշխարհ

27.07.2015 11:05


Դնեպրոպետրովսկի անվանափոխության համար քվեարկություն է սկսվել

Դնեպրոպետրովսկի անվանափոխության համար քվեարկություն է սկսվել

Դնեպրոպետրովսկում քվեարկություն է սկսվել քաղաքի անվանափոխության համար։ Այս մասին հայտնում է ուրաինական «112 Украина» հեռուսաալիքը։

Նշվում է, որ քվեարկության արդյունքները զետեղված են դնեպրոպետրովսկյան քաղխորհրդի կայքում։

«Հրավիրում ենք մասնակցելու Դնեպրոպետրովսկ քաղաքի անվանափոխության վերաբերյալ անցկացվող քվեարկությանը, որն սկսվել է 23.07.2015–ից, և շարունակվելու է մինչև 23.08.2015–ն»։

Նշվում է, որ ցանկացողները կարող են անվանման այլ տարբերակներ ներկայացնել գրավոր դիմումով՝ նոր անվան պարտադիր հիմնավորումով։

Առաջարկվում է քաղաքի նոր անվան 9 տարբերակ, որոնցից մեկն էլ հին անվանումն է։ Վերջինը 772 ձայնով (32%–ից քիչ ավելի) երկրորդ տեղում է։ Առաջին տեղում Դնեպր անվանումն է (1114 ձայն, 46,8%

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը