Կարծիք

27.07.2015 10:29


Արդեն իսկ միակուսակցական սիստեմին անցնելու գարշահոտությունն ահավոր զգալ է տալիս իրեն

Արդեն իսկ միակուսակցական սիստեմին անցնելու գարշահոտությունն ահավոր զգալ է տալիս իրեն

Սահմանադրությունները փոխելու փաստեր
-Թուքիայում Էրդողանի վարչակարգը ձևափոխեց Սահամանդրությունը իշխանությունը պահպանելու համար (ի դեպ, Թուրքիան առաջատարն է իշխանական ճգնաժամերով պայմանավորված սահմանադրական փոփոխությունների տեսանկյունից),
-Չաուշեսկուի ռեժիմը Ռումինիայում անդունդը գլորվող իշխանությունը պահպանելու համար փորձ արեց սահմանադրական փոփոխություններ ձեռնարկել:
-20-րդ դարի 30-ական թվականներին խորհրդային Գործող կուսիշխանությունը Ստալինի անմիջական առաջնորդությամբ ձեռնամուխ եղավ սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ առկա դժգոհությունների պատճառը կապելով ԽՍՀՄ գործող Սահմանադրության խոցելիության հետ:
Շուրջ երկու տարի տևած բաց քննարկումները հանգեցրին 1936թ. ժողովրդի կողմից «ստալինյան սահմանադրություն» անվանված նախագծի ընդունմանը: Սահմանադրական իրավունքի տեսանկյունից ստալինյան սահմանադրությունը հումանիզմի, իրավունքի ու ժողովրդավարության չափորոշիչներով (թղթի վրա, իհարկե) ավելին էր, քան շատ եվրոպական երկրների տվյալ պատմական ժամանակահատվածում գործող սահմանադրությունները:
Բայց արդյունքում եղավ այն, որ 36թ.-ին հաջորդեց 37թ.-ը:
Հ.Գ. Կարծում եմ՝ ՀՀ-ում էլ Սահմանադրության նոր նախագծից արդեն իսկ միակուսակցական սիստեմին անցնելու գարշահոտությունն ահավոր զգալ է տալիս իրեն:

Սանասար Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը