Բրիտանիայի լորդերի պալատի անդամը հրաժարվել է փոխխոսնակի պաշտոնից «կոկաինյան» սկանդալի պատճառով (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ, բարոն Ջոն Սյուելը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ համացանցում են հայտնվել լուսանկարներ ու տեսանյութ, որոնցում երևում է՝ ինչպես է նա կոկաին օգտագործում։ Այս մասին գրում է «Associated Press»–ը։
Սկանդալային լուսանկարների շարքը կիրակի հրապարակել է «The Sun» պարբերականը։ Դրանցում բարոնը կոկաին է լցնում քիթըմարմնավաճառների ընկերակցությամբ։
Լուսանկարների հայտնությունը մեկնաբանել է պալատի խոսնակ, բարոնուհի Դ’ Սոուզան։ Իր տեղակալի պահվածքը նա որակել է «ցնցող և անթույլատրելի» և հայտնել, որ ոստիկանություն կդիմի հետաքննություն սկսելու համար։
Բարոնուհին հավելել է, որ Սյուելը դեռ շարունակում է մնալ լորդերի պալատի անդամ, թեև հեռացել է փոխխոսնակի պաշտոնից։
Բրիտանիայի լորդերի պալատի անդամը հրաժարվել է փոխխոսնակի պաշտոնից «կոկաինյան» սկանդալի պատճառով (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ, բարոն Ջոն Սյուելը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ համացանցում են հայտնվել լուսանկարներ ու տեսանյութ, որոնցում երևում է՝ ինչպես է նա կոկաին օգտագործում։ Այս մասին գրում է «Associated Press»–ը։
Սկանդալային լուսանկարների շարքը կիրակի հրապարակել է «The Sun» պարբերականը։ Դրանցում բարոնը կոկաին է լցնում քիթը մարմնավաճառների ընկերակցությամբ։

7or.am