Պուտինն Էրդողանի հետ խոսել է ԻՊ հետ կապված սպառնալիքների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ խոսել է «Իսլամական պետությունից» սպառնացող վտանգի մասին։ Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
«Երկրների առաջնորդները կարծիքներով են փոխանակվել Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում առկա իրավիճակի վերաբերյալ, խոսել բազմակողմ և երկկողմանի համաձայնեցման մեծացման մասին՝ «Իսլամական պետությունից» եկող սպառնալիքին ավելի ուժեղ ու արդյունավետ հակազդեցություն ցույց տալու նպատակով», –նշվում է հաղորդագրության մեջ։
Երկու երկրների ղեկավարներն ահաբեկչության և ծայրահեղականության տարածման դեմ հաջող պայքար մղելու գործում ընդգծել են այդ խնդրով մտահոգ բոլոր պետությունների ջանքերի համախմբման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի հիման վրա։

7or.am