Տրակտորն ընկել է ձորը. կատարվում են որոնողական աշխատանքներ
Հուլիսի 26-ին, ժամը 21.12-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի հյուսիսային հատվածում տրակտորը շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Բելառուս» մակնիշի տրակտորը (վարորդ՝ 1948 թ. ծնված Ս. Վ.) դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և շրջվել հարակից ձորը:
Մինչ ժամը 03.04-ը հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցել է նաև Կարմիր Խաչի Կողես գյուղի արագ արձագանքման խումբը: Այնուհետև մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:
Ժամը 04.18-ին օգնության է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 07.00-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Տրակտորում հայտնաբերվել է 1948 թ. ծնված Ս. Վ.-ի դին: