Կարինե Դանիելյան. «…պարտավոր ենք հաշվի առնել հանձնաժողովներում հնչած կարծիքները, բայց քվեարկության ժամանակ ազատ ենք որպես անձ»
Հայ-թուրքական արձանագրությունները Հանրային խորհուրդը, մեծ հաշվով առանց էական վերապահումների, դրական էր գնահատել։ Նման կեցվածքը որքանո՞վ է նորմալ, «7օր»-ի հարցին «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ազգային կոմիտեի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը պատասխանել է, թե այդ առումով խնդիր կա։
-Երբ Հանրային խորհուրդը հանդիպեց նախագահի հետ, միակ մարդը, որ բացասական ելույթ ունեցավ և վտանգները նշեց, ես էի։ Երբ հանձնաժողովներում էր քննարկվում հարցը, հանձնաժողովների անդամների զգալի մասը բացասական կարծիքներ էր հայտնում և վտանգներ մատնանշում։ Երբ հավաքվեց Հանրային խորհուրդը, բացասական կարծիքով հանդես եկան միայն Սոս Սարգսյանը, Բաբկեն Հարությունյանը և էլի մի քանի հոգի, բայց քվեարկության ժամանակ այդ երկուսը հիվանդացել էին և չէին եկել, և այնպես եղավ, որ քվեարկության արդյունքում եղավ 2 ձեռնպահ (որոնցից մեկը ես էի, մյուսը՝ Հովհաննես Հովհաննիսյանը), մնացածը՝ կողմ,-ասել է նա։
Այն հարցին, թե ինչո՞ւ ինքը կողմ քվեարկեց, Կարինե Դանիելյանը պատասխանել է, որ եթե այս պահին հրաժարվենք, ապա միջազգային հանրությունը դա սխալ կընկալի։
-Ես բացասական եմ արտահայտվում այս արձանագրությունների վերաբերյալ, և կարծում եմ, որ քննարկումները պետք է լինեին մինչև նախաստորագրվելը։ Ես, իհարկե, բարձրացրեցի այն հարցը, որ հանձնաժողովների քննարկումների ժամանակ դեմ ենք խոսել, այդ ինչպե՞ս եղավ, որ Հանրային խորհուրդը դրական արտահայտվեց, և ինձ բացատրեցին, որ մենք պարտավոր ենք հաշվի առնել հանձնաժողովներում հնչած կարծիքները, բայց քվեարկության ժամանակ ազատ ենք որպես անձ, և այդպես ստացվեց,-ասել է նա։
Կարինե Դանիելյանի խոսքերով՝ Թուրքիայի իշխանությունների արտահայտությունները և պահվածքը հնարավորություն են տալիս տեսնել մեր իրական ռիսկերը։
-Ես կուզենամ՝ Հայաստանի ԱԺ-ն չվավերացնի, բայց եթե, այնուամենայնիվ, վավերացնի, գոնե այնպիսի վերապահումներով, որ մենք ռիսկերը հասցնենք մինիմալի,-նշել է նա։

7or.am