Հուլիսի 26-ին, ժամը 13.43-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում` «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են թիվ 56 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի Տ2708 և «ԶԵԹ» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսսան Սանի» մակնիշի 590 OV 61 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Նիսսան Սանի» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել ուղևորներ` 1962 թ. ծնված Ն. և 1992 թ. ծնված Ս. Պ.-ները: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:
ՃՏՊ Ռուբինյանց և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում